Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է մահացած ջրասուզորդների հուղարկավորության արարողությունը

Սգո արարողությունը մեկնարկել է քաղաքացիական հրաժեշտի արարողությունից։ Գերեզմանատուն են եկել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հրամանատարության անդամներն ու մահացածների ազգականները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Բարենցի ծովում հրդեհի հետևանքով մահացած ջրասուզորդների հուղարկավորության արարողությունը։

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է մահացած ջրասուզորդների հուղարկավորության արարողությունը

Նավաստիները հուղարկավորվելու են Սերաֆիմովյան գերեզմանատանը, «Կուրսկ» ստորջրյա նավում մահացածների հուշատախտակի մոտ։

Սգո արարողությունը սկսել է քաղաքացիական հրաժեշտի արարողությունից։ Գերեզմանատուն են եկել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հրամանատարության անդամներն ու մահացածների ազգականները։ Թեև գլխավոր մուտքի մոտ պահակախումբ է կանգնել, բայց գերեզմանատունը չի փակվել հուղարկավորության ժամանակ։

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է մահացած ջրասուզորդների հուղարկավորության արարողությունը

Հուլիսի 1-ին Սևերոմորսկում Գիտահետազոտական խորջրյա սարքում բռնկած հրդեհի հետևանքով մահացել էին 14 նավաստի։

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է մահացած ջրասուզորդների հուղարկավորության արարողությունը

Մահացածների թվում են առաջին կարգի յոթ նավապետ, որոնցից երկուսը Ռուսաստանի հերոս են, երկրորդ կարգի երեք նավապետ, երրորդ կարգի երկու նավապետ․ կապիտան-լեյտենանտ ու բժշկական ծառայության փոխգնդապետ։