Ստվերի դեմ պայքար, իրական մրցակցային միջավայր. ներդրողները դեռևս սպասման փուլում են

Տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը կարծում է, որ հարկային օրենսգրքի փոփոխությունները կարող են դրական անդրադառնալ ներդրումների վրա: Սակայն ներդրողները դեռևս սպասման փուլում են:
Sputnik

«Տարբեր փորձագետների կողմից նշվում էր, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները, մանավանդ առաջին եռամսյակում, նվազել են: Քննադատական տարբեր մոտեցումներ, տարբեր բացատրություններ էին հնչում թեմայի շուրջ, սակայն այդ ամենն ունի իր օբյեկտիվ պատճառները»: «Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում այս մասին նշել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

 Ըստ տնտեսագետի՝ պատճառներից առաջինը Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրն է, քանի որ «Լիդիանը» գործունեություն է ծավալելու այնտեղ, սակայն բնապահպանների կողմից մղվող պայքարի արդյունքում շահագործումը հետաձգվել է:

Ինչ ներդրումներ են արել ու քանի աշխատատեղ են բացել արտոնություն ստացած ընկերությունները

«Լիդիանը» բավականին լուրջ միջազգային կազմակերպություն է և օտարերկրյա խոշոր ներդրող: Թերևս մեկ տարի արդեն անցել է քաղաքական իրավիճակի փոփոխությունից, սակայն ներդրումները զգայուն թեմա են: Օտարերկրյա ներդրողը ուսումնասիրում է տվյալ երկիրը, տվյալ տարածքը, որտեղ կարող է ներդրում իրականացնել: Քաղաքական փոփոխություններով պայմանավորված՝ ներդրողները դեռևս սպասման փուլում են: Սա էլ մյուս պատճառը»,-մանրամասնում է Մարտիրոսյանը:

Աշխարհի խոշոր սննդարտադրողը կարող է հայտնվել Հայաստանի շուկայում

Պանդուխտ Մարտիրոսյանի խոսքով՝ հարկային օրենսգրքի փոփոխությունը կարող է դրական հետևանքներ ունենալ ներդրումների դաշտում:

«Ցանկացած կառավարություն, ցանկացած իշխանություն, եթե տնտեսական քաղաքականություն է մշակում, առանցքային ուղղություններից մեկը պետք է լինի ներդրումային քաղաքականությունը: Ներկայիս կառավարությունը նույնպես իր ծրագրում ներդրումային քաղաքականությանը մեծ տեղ է հատկացրել, ինչպես նաև որոշակի քայլեր է ձեռնարկել ներդրումային դաշտի բարելավման նպատակով. առաջին քայլը ստվերի դեմ պայքարն է և իրական մրցակցային միջավայր ստեղծելը»,-նշում է բանախոսը:

Նկատենք, որ 2018 թվականի տարեկան հաշվետվություններով փաստացի ներդրումների ծավալը կազմել է 651 մլրդ դրամ և իրականացվել է 56 ծրագիր, ընդ որում՝ 30 ներդրումային ծրագիր արժանացել է կառավարության կողմից արտոնության՝ ինչպես ավելացված արժեքի գծով, այնպես էլ մաքսատուրքից ազատման գծով: Վերջին մեկ տարվա ընթացքում 106 ընկերություններ, որոնք ներդրումային ծրագրերով են հանդես եկել, դիմել են կառավարություն արտոնություններ ստանալու նպատակով:

Ի՞նչ խնդիրներ է բերում նվազագույն աշխատավարձի բարձրացումը. փորձագետի պարզաբանումը