Հանգստյան օրերը Հայաստանում համեմատաբար զով կլինեն. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսում են, որ օդի ջերմաստիճանը կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik.Հայաստանի շրջանների զգալի մասում առաջիկա օրերին` հուլիսի 6-10–ը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Ամպրոպների ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 20-25մ/վրկ–ի:

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ին կնվազի 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշված ժամանակահատվածում կարճատև անձրևներ կգրանցվեն նաև Երևանում։

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմի» պատանի հայերը զվարճացրել են Գալկինին. տեսանյութ

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +33–ի, իսկ գիշերը կնվազի մինչև +17 աստիճան։

Ինչպես հաճույք ստանալ ու չսնանկանալ. որտե՞ղ են այս ամառ հանգստանում հայերը