ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ ոչ– ոքի է խաղացել Զագրեբում անցկացվող Grand Chess Tour-ում:
Մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանն ու Կարլսենը պարտիայի 49-րդ քայլին համաձայնել են հաշտությամբ բաժանվել:
Grand Chess Tour-ի Զագրեբի մրցաշարի նախավերջին՝ 10-րդ տուրում, Արոնյանը կմրցի չինացի գրոսմայստեր Դին Լիժենի հետ:
Խորվաթիայի մայրաքաղաքում շախմատի Grand Chess Tour–ի մրցանակային աղյուսակում Լևոն Արոնյանն այս պահին հինգերորդ հորիզոնականում է։