Արմեն Սարգսյանը պարում է Թթի փառատոնում. տեսանյութ

ՀՀ նախագահը միացել է պարողների խմբին, իսկ մարզպետն ու նախարարը մնացել են ծափ տվողների շարքում։
Sputnik

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում հերթական անգամ անցկացվում է արդեն ավանդական դարձած Թթի փառատոնը, որին ներկա է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ինչպես է Սարգսյանը քոչարի պարում ցուցարարների հետ. տեսանյութ

Փառատոնի մեկնարկը տրվել է թութ թափ տալու մրցութային արարողությամբ:

Միջոցառումներն ուղեկցվել է ավանդական հայկական երգ ու պարով, որին անմասն չի մնացել նաև Արմեն Սարգսյանը։

Նախագահի ոգևորող պարի տեսանյութը հրապարակել են փառատոնի մի քանի մասնակիցներ, որոնց թվում է նաև մեր գործընկեր Արմինե Գևորգյանը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է նախագահը ոգևորված պատմում, իսկ վերջում համբուրում պարող երեխաներից մեկին ու հեռանում։

ՀՀ նախագահը պարել է արտասահմանցի հյուրերի հետ. տեսանյութ

Թթի փառատոնին ներկա են եղել նաև Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Հունան Պողոսյանը, որոնք, սակայն, չեն մասնակցում պարին և մնացել են ծափ տվողների շարքում։

Փառատոնի շրջանակում սյունեցիներին հնարավորություն է տրվել վաճառելու իրենց ձեռագործ աշխատանքները, ավանդական ուտեստները, դոշաբը, մուրաբան, չիրը և, իհարկե, թթից պատրաստված օղին։

Միջոցառման ընթացքում հյուրերին է ներկայացվել թթից օղու թորման ամբողջ ընթացքը:

Արմեն Սարգսյանը Սյունիք է մեկնել երեկ` հունիսի 5-ին։