Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է որոտացել․ զոհեր կան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մահացածների անունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Եվրախորհրդի նախագահ Տուսկը մեկնում է Ադրբեջան․ օրակարգը հայտնի է

Պայթյունը որոտացել է այսօր առավոտյան։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սա դժբախտ դեպք է։

«Տանկային արկի պայթյունից մահացել են զինծառայողներ Ագալարով Ամիդին Շահմալիօղլուն և Սալախով Սամիր Չինգիզօղլուն։ Ծանր վնասվածք է ստացել Մամեդով Նուրլան Ռահիմօղլուն»,– հայտնել է ՊՆ–ն։

Դեպքի այլ հանգամանքները հայտնի չեն։

«Իսլամական պետություն» խմբավորման անդամները նկարվել են Ադրբեջանում