«Իսլամական պետությունն» Ադրբեջանում. սադրա՞նք, թե սպառնալիք

Իրաքում ու Սիրիայում կրած պարտությունից հետո կանխատեսելի էր, որ որոշ ահաբեկիչներ կսկսեն հայրենիք վերադառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Առաջիկայում չարժե Ադրբեջանում ԻՊ ահաբեկիչների լուրջ ակտիվություն ակնկալել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց արևելագետ Արտեմ Տոնոյանը՝ մեկնաբանելով համացանցում հայտնված տեսանյութը։

Հուլիսի 3-ին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը (արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից։ 40 վայրկյան տևողությամբ նյութում փակ դեմքերով երեք տղամարդ երդում են տալիս ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին։ Նրանց մեջքի հետևում ԻՊ–ի խորհրդանիշներն են, ձեռքերում`ինքնաձիգներ։

Թրամփը` Սիրիայից ԱՄՆ զորքերը դուրս բերելու մասին. կհեռանանք` շարունակելով ԻՊ-ի դեմ պայքարը

Տոնոյանի խոսքով՝ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը չի արձագանքել տեսանյութին։ Փորձագետներն ասում են, որ դժվար է 100%-ով պնդել՝ Ադրբեջանո՞ւմ է այդ տեսանյութը նկարահանվել, թե ոչ։

«Դա հանգիստ կարող է սադրիչ տեսանյութ լինել», - ասաց Տոնոյանը։

Միաժամանակ պետք է արձանագրել, որ ժամանակի ընթացքում ԻՊ մտած ադրբեջանցիների թիվն անընդհատ աճել է։ Նա հիշեցրեց, որ ժամանակին խոսվում էր ԻՊ-ում եղած 300 ադրբեջանցիների մասին, սակայն ամենայն հավանականությամբ այդ թվերը փոփոխվել են։

Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ շուրջ 750 կրակոց է արձակել. ՊՆ

Իրաքի ու Սիրիայի տարածքից ահաբեկիչներին հանելուց հետո ողջ մնացածները հայրենիք են վերադարձել։

Հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ Ադրբեջանում բազում քրեական գործեր են հարուցվել, ու մարդիկ մեղադրվում էին հենց ԻՄ-ին մասնակցելու մեջ։

Տոնոյանը հիշեցրեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի դեռ անցած տարվա ասածը, որ ԻՊ-ի դեմ պայքարը չի ավարտվի Սիրիայում։ Այն կշարունակվի Իրանի տարածաշրջանում։

Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է որոտացել․ զոհեր կան

Հաշվի առնելով, որ ծայրահեղ մահմեդականության դրսևորումներ կան նաև Ադրբեջանում (սալաֆիներ, վահաբականներ), պետք չէ բացառել ԻՊ-ի ակտիվությունը։

«Բայց պետք է նշել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները բավականին խիստ են հետևում իրավիճակին։ Միաժամանակ նրանք իսլամիստների դեմ պայքարի շղարշի տակ ճնշում ու կալանավորում են շիաներին», - նշեց Տոնոյանը։

Այսպիսով, ներկայիս պայմաններում առանձնապես չարժի Ադրբեջանի տարածքում ԻՊ-ի ակտիվությանը սպասել։ Առավելագույնս կարող են լոկալ դրսևորումներ լինել, ոչ թե ծավալուն ակցիաներ։

Եվրախորհրդի նախագահ Տուսկը մեկնում է Ադրբեջան․ օրակարգը հայտնի է

«Իսլամական պետության» շարքերում կռվող ադրբեջանցիների մասնակցությամբ այլ տեսանյութեր նախկինում էլ են տարածվել, բայց սա առաջինն էր, որը հենց Ադրբեջանում է նկարահանվել։

Որոշ փորձագետներ նշում են, որ տեսանյութում հնչող ահաբեկիչների խոսքի մեջ թուրքական ակցենտ է զգացվում։