Հանոյում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Այս մասին կառավարության Facebook–յան էջում տեսանյութ է հրապարակվել։
Նշենք, որ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, ՀՀ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ հուլիսի 5-ի վաղ առավոտյան նախ այցելել է Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, այնուհետև Վիետնամի հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան: Վարչապետը ծաղկեպսակներ է դրել նախ հուշահամալիրի, ապա դամբարանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով զոհված հերոսների և Հո Շի Մինի հիշատակին:
Հիշեցնենք, որ այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: