Հայաստանի ու Արցախի արտգործնախարարները համատեղ խորհրդակցությունների պլան են մշակել

Արցախն ու Հայաստանը կանոնավոր խորհրդակցություններ են անցկացնել ղարաբաղյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրությունների շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. ՀՀ և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Մասիս Մայիլյանն Արցախում ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ խորհրդակցությունների պլանով նախատեսվում է 2019-2020 թթ.–ին անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Հայաստանի ու Արցախի արտգործնախարարները համատեղ խորհրդակցությունների պլան են մշակել

Աշխատանքային այցով Արցախում գտնվող Զոհրաբ Մնացականյանը Մասիս Մայիլյանին հանդիպել է այսօր` հուլիսի 5-ին։

Ըստ ԱԳՆ–ի հաղորդագրության` Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով կանոնավոր հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու, գնահատելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա փուլը և ուղենշելու հետագա քայլերը:

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 4-ին, ՀՀ արտգործնախարարը հանդիպել էր նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Շուրջ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել էին արցախյան հարցի կարգավորման ներկա փուլին, այդ թվում` բանակցային գործընթացում արցախյան կողմի մասնակցությանը վերաբերող հարցեր։

Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան