Երկար դրոշ, եռագույն հագնված երաժիշտներ, ոգևորող երաժշտություն. Երևանում տոն է. տեսանյութ

Հայաստանի մայրաքաղաքում երթ էր։ Այս անգամ այն տոնական բնույթ էր կրում և նվիրված էր ՀՀ սահմանադրության օրվան։
Sputnik

Երևանի կենտրոնական փողոցներով ԱԻՆ, Ոստիկանության և այլ նվագախմբեր եռագույն դրոշի գույներով հագնված տոնական քայլերթ էին իրականացնում։

Երաժշտական գեղեցիկ ներկայացումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության մայր օրենքի ընդունման 29 ամյակին։

Այվազյան. «Անցումը 1995 թվականի սահմանադրությանն անհեթեթություն է»

Ոգևորող երաժշտությունը դուրս էր բերել ոչ միայն մայրաքաղաքի բնակիչներին, այլ նաև հյուրերին։ Շատերը լուսանկարում կամ տեսանկարահանում էին տոնական շքերթը` սոցցանցերում իրենց ուրախությունը տարածելու համար։

Հանրապետության Մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը հռչակվել է պետական տոն: Ընդունումից հետո այն երկու անգամ փոփոխվել է` 2005 և 2015թթ-ին։