Խորհրդարանը դարձյալ արտահերթ նիստ կգումարի

Քրեական ու քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններն ԱԺ–ը կքննարկի արտահերթ ռեժիմով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Կառավարությունն այսօր հերթական անգամ որոշել է դիմել ՀՀ ԱԺ–ին` արտահերթ նիստ գումարելու առաջարկով։ Համապատասխան որոշումը կայացվել է այսօր, գործադրի նիստում։

Որոշման համաձայն` նիստը կգումարվի 2019 թվականի հուլիսի 9-ին, ժամը 10:00-ին։

ՀՀ նախագահն ավելի շատ է գործուղման գնում, քան նախատեսված էր բյուջեով

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվող նիստի օրակարգում ներառված են Սնանկության մասին օրենքի նախագիծը, Քրեական ու քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագծերը, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և մի շարք այլ նախագծեր։

Կքննարկվի նաև «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին և մի շարք այլ նախագծեր։