Մանվել Գրիգորյանը դժվարությամբ է տարբերում դեմքերն ու դեպքերը. փաստաբան

Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի ու կալանքի վերաբերյալ վերջնական գնահատականը կտա ՄԻԵԴ–ը։ Մանվել Գրիգորյանի փաստաբանը դա խոշտանգում է որակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը խոշտանգում է և հաշվեհարդար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բարսեղյանը։

Փաստաբանը չցանկացավ թվարկել, թե ինչ հիվանդություններ ունի Մանվել Գրիգորյանը, բայց նշեց, որ նա դժվարությամբ է տարբերում դեմքերն ու դեպքերը։

«Բժշկական կոնսիլիումը հաստատել է, որ անհրաժեշտ է Գրիգորյանին 24-ժամյա ռեժիմով արհեստական շնչառության սարքավորումներ միացնել։ Մտածելով, որ միգուցե նրա վիճակն այդքան էլ վատ չէ, այսպես ասած, հոսանքահարում են Գրիգորյանի ոտքերը և հասկանում են, որ 70-90%-ով չի զգում։ Դրանից հետո բժշկական կոնսիլիումը ցույց է տվել, որ նրա վիճակը գնալով վատանում է»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ Գրիգորյանն անդամալույծ է դարձել կալանքի պատճառով։

Բարսեղյանը հայտնեց, որ հուլիսի 3-ին դարձյալ դիմել են ՄԻԵԴ` այդ հարցին գնահատական տալու համար։

Назик Амирян на судебном заседании (4 июня 2019). Еревaн
Դատախազը նույնպես պետք է Մանվել Գրիգորյանի հիվանդություններից ունենա, որ... Նազիկ Ամիրյան

«Ամեն ինչ անցնելու է, բայց գնահատականներ տրվելու են»,- ասաց նա։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 2-ին որոշում էր կայացրել գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին։

Դատական նիստն ընդհատվել էր Գրիգորյանի առողջության կտրուկ վատանալու պատճառով։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Մանվել Գրիգորյանի ոտքերը 50-70 տոկոսով չեն զգում. դատարանը գնաց որոշում կայացնելու