ՀՀ նախագահն ավելի շատ է գործուղման գնում, քան նախատեսված էր բյուջեով

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է ավելացնել Արմեն Սարգսյանի գործուղման ծախսերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում առանց քննարկման հաստատեց ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացված գումարներում վերաբաշխում անելու մասին որոշման նախագիծը։

Արմեն Սարգսյանն անձնական վարկանիշով գերազանցել է Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

Դրանով որոշվեց ավելացնել 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ նախագահի «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» տնտեսագիտական հոդվածի ծախսերը` «հնարավոր գործուղումների ծախսերը փոխհատուցելու համար»:

Ավելացումը կազմում է 30 մլն դրամ, որը ոչ թե նոր հատկացում է, այլ նախագահի աշխատակազմին հատկացված այլ ծախսերից կատարված վերաբաշխում։