Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվո վճարները կավելանան

Հայաստանի 397 վետերաններն օգոստոսի 1-ից կրկնակի ավելի շատ գումար կստանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվո վճարները կրկնակի կավելանան։ Այս մասին որոշումն այսօր կայացվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

ՀՀ նախագահն ավելի շատ է գործուղման գնում, քան նախատեսված էր բյուջեով

Որոշումը կառավարության նիստում ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ 2015 մայիս 1-ից պատվովճարների չափը սահմանված է 50 000 դրամ։ Այժմ դրանք առաջարկվում է հասցնել 100 000 դրամի։

«Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների փոփոխություն չի առաջանա, իսկ լրացուցիչ 47 մլն 600 000 դրամը նախատեսվում է ֆինանսավորել առկա տնտեսումների հաշվին»,– ասաց Բաթոյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ վետերանները կրկնակի ավելացած պատվովճարները կստանան ս.թ. օգոստոսի 1-ից։ Հայաստանում այդ գումարից օգտվում է 397 վետերան։