Մարդիկ փոխվել են, կարող են չհիշել ծննդյանդ օրը. Հասմիկ Կարապետյանը նշում է իր 42 ամյակը

Երգչուհին իր ծննդյան խնջույքի, անակնկալների, դստեր բնավորության ու երջանիկ կին լինելու մասին պատմել է Sputnik Արմենիային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Այսօր Հասմիկ Կարապետյանի ծննդյան օրն է: Երգչուհին նշում է իր 42-ամյակը. նա դեռ գիշերվանից բազմաթիվ զանգեր ու շնորհավորանքներ է ստանում:

Մարդիկ փոխվել են, կարող են չհիշել ծննդյանդ օրը. Հասմիկ Կարապետյանը նշում է իր 42 ամյակը

«Շնորհավորանքների տեղատարափն ընկերներիս կողմից  սկսվել է դեռ գիշերվանից: Իսկ առերես առավոտյան ամուսինս է առաջինը ծաղկեփնջով շնորհավորել, մնացած անակնկալները կլինեն ավելի ուշ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Դրսից բոլորն էլ երջանիկ են թվում. Գրիգորյանը` ընտանիքի, սերիալների ու բամբասանքների մասին

Երգչուհին իր ծննդյան օրը կանցկացնի մտերիմ ընկերուհուն որդու նշանադրության խնջույքի հետ համատեղ։

«Այսօր ինձ ուրախ օր է սպասվում , որովհետև դեռ ամիսներ առաջ տեղեկացա, որ իմ մտերիմ ընկերուհու տղայի նշանադրության խնջույքին եմ հրավիրված»,- ասաց երգչուհին:

Անդրադառնալով իր ծննդյան խնջույքին` Հասմիկ Կարապետյանը նշեց, որ բալիկի հետ հեշտ չէ մեծ խնջույք կազմակերպելը.

«Երեխայիս՝ Տաթևի  հետ հեշտ չէ կազմակերպել այն ամենն ինչ մենք կցանկանայինք։ Հիմա շարժվում ենք այնպես, ինչպես նա է թելադրում: Աղջիկս խելացի երեխա է, և ունի իր հաստատված բարդ բնավորությունը»,– ասաց երգչուհին։ Հասմիկը խոստովանում է, որ իր ծննդյան տարեդարձին մի քիչ տխրում է.

Մարդիկ փոխվել են, կարող են չհիշել ծննդյանդ օրը. Հասմիկ Կարապետյանը նշում է իր 42 ամյակը

«Ծննդյանս օրը մի տեսակ սովորական է դարձել, նույնիսկ մի քիչ տխրում եմ, որովհետև տարեց տարի զգում եմ, որ էներգիաս պակասում է, նույնիսկ եթե արտաքնապես չես երևում այնքան, որքան կենսաբանական տարիքդ է: Մարդիկ էլ են փոխվել, սերն ու հոգատարությունը պակասել է: Կան մարդիկ, որոնց հետ տարիներ շարունակ մտերիմ ես, բայց փոքրիկ հեռախոսազանգով, sms հաղորդագրության միջոցով են  շնորհավորում կամ առհասարակ չեն էլ հիշում »,– ասաց երգչուհին։

Նոր ռեկորդ հայկական յութուբում. Օկսի Ավդալյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

Վերջում Հասմիկ Կարապետյանն ասաց, որ ընդհանուր առմամբ իրեն երջանիկ կին  և երջանիկ մայր է համարում, թեպետ մարդիկ բացարձակ երջանիկ կամ բացարձակ դժբախտ չեն լինում: Այդ երկու երևույթներն անընդհատ փոխարինում են իրար: