Գոհար Ավետիսյանն իր ծննդյան օրը նշում է Երևանի ժամանակով. լուսանկար

Հայտնի դիմահարդարն այսօր նշում է իր ծննդյան օրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Մոսկվայաբնակ հայ դիմահարդար և  ոճաբան Գոհար Ավետիսյանն իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել.

«Երևանի ժամանակով արդեն հուլիսի 4-ն է, շնորհավոր իմ ծննդյան օրը », – լուսանկարին կից գրել է դիմահարդարը:

«Իմ մասին այսքան վատ բան վաղուց չէի կարդացել». Գոհար Ավետիսյանը բարկացել է

Էջի հետևորդները մի շարք շնորհավորական խոսքեր և բարեմաղթանքներ են գրել  Գոհարի հասցեին:

Նշենք, որ օրեր առաջ հայտնի դիմահարդարը Հայաստանում էր: Նա մայրիկի և տատիկի հետ լուսանկար էր հրապարակել:

Գոհար Ավետիսյանի համար աշխարհի ամենասիրելի վայրը Հայաստանն է, Երևանը։ Այդ մասին նա ասել էր «Ուրբաթ Ռեգինայի» հետ շոուի ժամանակ։

«Ես տարվա մեջ մի քանի անգամ լինում եմ Երևանում։ Հաճախ այստեղից գրառումներ եմ անում. հայրենիք, կարոտել եմ։ Բոլորը պատասխանում են` հետ արի հայրենիք», – ասել էր Ավետիսյանը և խորհուրդ տվել Ռեգինային անպայման այցելել Հայաստան` խոստանալով, որ կդառնա նրա անձնական գիդը։

Տատ, խայտառակ մի արա. Գոհար Ավետիսյանի տատն ու վարպետի դասը Երևանի կենտրոնում. լուսանկար

Գոհար Ավետիսյանն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի: