Արևը մեկ օր էլ կվայելենք. անձրևները վերադառնո՞ւմ են. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հուլիսի 4-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն տեղումները դեռ չեն նահանջում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-8-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ»,– նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։

Հայերը սիրում են չափազանցնել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երևանի «մեռյալ ծովի» մասին

Երևանում հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-8-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ասք Հռիփսիկ տյոտյաների ռենտգենի մասին, կամ ինչպես «նորություն չկա»-ն կարող է ցավոտ լինել