«Իսլամական պետություն» խմբավորման անդամները նկարվել են Ադրբեջանում

Տեսանյութում երևում են «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված տղամարդիկ, որոնց դեմքերը փակ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից։

40 վայրկյան տևող տեսանյութում փակ դեմքերով երեք տղամարդ երդում են տալիս ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին։ Նրանց մեջքի հետևում ԻՊ–ի խորհրդանիշներն են, ձեռքերում` ինքնաձիգներ։

​Հարավային Ասիայում ահաբեկչության փորձագետ Ֆարան Ջեֆերին Twitter–ի իր էջում հայտնել է, որ իսլամիստները տեսանյութ են հրապարակել «Լավագույն ելքը բարեպաշտների համար» տեսագրությունների սերիայի շրջանակում։

Ստավրոպոլում չեզոքացրել են ԻՊ ահաբեկիչներին

«Իսլամական պետության» շարքերում կռվող ադրբեջանցիների մասնակցությամբ այլ տեսանյութեր նախկինում էլ են տարածվել, բայց սա առաջինն է, որը հենց Ադրբեջանում է նկարահանվել։

Տյումենում չեզոքացրել են «ԻՊ»–ի երկու կողմնակցի․ հակաահաբեկչական գործողության տեսանյութը