Միլիմետրի ճշտությամբ. Հայաստանում միկրոսխեմաների համար նոր սարք են արտադրում

Հայաստանում բացառիկ սարք են ստեղծել տարբեր տեսակի միկրոսխեմաների թեստավորման համար։ Այն արդեն գնում են էլեկտրոնիկա արտադրողները Ռուսաստանում և Արևմուտքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում միկրոսխեմաներ դեռ չեն արտադրում։ Սակայն վերջերս սկսել են արտադրել մի սարք, որը շատ անհրաժեշտ է միկրոսխեմաներ և դրանց հիման վրա էլեկտրոնիկա արտադրողների համար։ Միկրոսխեմաների մուտքային ազդանշանի թեստերը ներկայացվել էր Հայաստանում ինժեներական շաբաթվա շրջանակում Վանաձորում կազմակերպած ցուցահանդեսի ժամանակ (կազմակերպիչ` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ)։

Միլիմետրի ճշտությամբ. Հայաստանում միկրոսխեմաների համար նոր սարք են արտադրում

«Թեստեր կան, որոնք ստուգում են միայն որոշ տեսակի միկրոսխեմաներ։ Իսկ մերի վրա կարելի է տարբեր միկրոսխեմաներ փորձարկել։ Անհրաժեշտ է միայն փոխել գլխադիրները և դրանց միացման սխեման», – պատմում է Հայկ Սարգսյանը YEA Engineering ընկերությունից։

Տրանզիստորների և օպերացիոն ուժեղարարների ելքային ազդանշանի աճի արագություն... Սրանք տասնյակ պարամետրերից միայն երկուսն են, որոնք պետք է փորձարկել միկրոսխեմաների մոտ, դրանց որակը ստուգելու համար։

«Ինքս էլ եմ ցնցված». ռուսաստանցի Սարգիս Մկրտչյանը ստարտափի համար 1 միլիոն ռուբլի է ստացել

Համաշխարհային շուկայում նման լայն գործառույթների շրջանակով կան սարքեր։ Սակայն դրանք ավելի թանկ արժեն։ Բացի այդ, ոչ բոլորն են պատրաստ պատվիրատուին ներկայացնել սարքի աշխատելու սխեման։

«Մենք ցույց ենք տալիս` ինչպես կարելի է սարքին նոր մոդուլներ միացնել, որպեսզի պատվիրատուն կարողանա ստուգել հենց այն պարամետրերը, որոնք իրեն հարկավոր են», – ավելացրեց Սարգսյանը։

Սարքն արդեն գնորդներ ունի` էլեկտրոնիկա արտադրողներն են, հիմնականում Ռուսաստանում, սակայն կան նաև արևմտյան ընկերություններ։ Երևանյան ինժեներները նրանց ոչ միայն «երկաթ» են վաճառում, այլև խորհրդատվություն տրամադրում, թե ինչպես է պետք աշխատել սարքի հետ և ինչպես միացնել նրան անհրաժեշտ գլխադիրները (կախված նրանից, թե ինչ միկրոսխեմաներ են և ինչ պարամետրեր պետք է ստուգվեն)։ Ընդ որում, Հայաստանում ոչ միայն սարքի դիզայն են նախագծում, այլ նաև արտադրում այն։

«Այլ կերպ ասած, ամբողջ զոդումը տեղում ենք անում։ Հայաստանում միշտ էլ լավ ինժեներներ եղել են», – ժպտում է Հայկը։

«Խելացի դրամապանակի» հեղինակը բացում է իր հաջողության գաղտնիքը և ներկայացնում սխալները

Նրանց շարքերը նա համալրել է երեք տարի առաջ, երբ Նովոսիբիրսկից Երևան եկավ։ Այնտեղ նա կապի ինժեների հմտություններ ձեռք բերեց։ Բարձր մակարդակի կրթություն ստացավ (Նովոսիբիրսկը եղել և մնում է Ռուսաստանում ճշգրիտ գիտությունների կենտրոններից մեկը)։ Ինժեներական ձեռնարկություններն էլ Հայաստանում քիչ չեն։ Երեք տարի առաջ նա որոշեց Երևան գալ. տեխնիկական գիտություններով զբաղվող ընկերները խորհուրդ տվեցին։

«Կախարդական» բաժակ` լիմոնադի համար. հայկական ստարտափը գնահատել են Pepsi–ում

«Ինձ ասացին, որ այստեղ ինժեներիան զարգանում է, մասնագետներ են աշխատում։ Ես եկա և չսխալվեցի։ Հայաստանում երիտասարդներին ընդունել և սովորեցնել չեն վախենում։ Նման մոտեցում ցուցաբերեցին ոչ միայն իմ հանդեպ. մեզ մոտ ստաժավորման են շարունակում բերել տեխնիկական գիտություններով զբաղվող ուսանողներին», – ասում է Հայկը։

Տղան մասնագիտությունը յուրացրել է։ Նա մեկ այլ ձեռքբերում ևս ունի, որը պակաս կարևոր չէ` պահպանել է մայրենի լեզուն։

Երևանից նրա ընտանիքի հեռացել է, երբ նա շատ փոքր էր։ Դպրոց և ինստիտուտ հաճախել է Ռուսաստանում։ Ավելորդ է ասել, որ ռուսերեն ևս շատ ազատ խոսում է ։ Հայերեն դպրոցում սովորելու հնարավորություն չուներ։ Սակայն և՛ տանը, և՛ ծանոթ հայերի հետ Սարգսյանները հայերեն են խոսում` մայրենի լեզուն չմոռանալու համար։

Խորհրդային տարիներին հայ մասնագետները Հայաստան էին գալիս ոչ թե եզակի թվով, այլ տասնյակ հազարներով. Թբիլիսիից, Տաշքենդից, Կիևից, Ռոստովից, Մոսկվայից, Կրասնոդարից, Բաքվից։ Ինչո՞ւ։ Պատասխանը շատ պարզ է. ավելի հեշտ է, քան ինտեգրալ միկրոսխեմաներ հասկանալը։ Հայաստանում կառուցվում և աշխատում էին հարյուրավոր գործարաններ, որոնք տարբեր բաներ էին արտադրում` միկրոսխեմաներից մինչև սրբիչներ։

Ինչո՞ւ են ՏՏ ոլորտի հայկական ընկերությունները գերադասում գրանցվել ԱՄՆ-ում

Դե ինչ, գուցե դրանք նորից սկսեն աշխատել։ Համենայնդեպս, լավ մասնագետներ կարելի է գտնել, դա խնդիր չի լինի։ Այդպես է համոզված Հայկը։