Օտար լեզուների շարքում ռուսերենն ունի կարևոր ու առանձնահատուկ նշանակություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի համար ինչպես ունեցել է, այնպես էլ ունի և պետք է ունենա ռազմավարական նշանակություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Որպես ռազմավարական տեսլական պատկերացնում ՀՀ քաղաքացիները պետք է առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն, և այս շարքում ռուսերենն ունի կարևոր ու առանձնահատուկ նշանակություն։ Այս մասին այսօր Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում հայտարարեց Փաշինյանը, որը շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանն էր մասնակցում։

Կսկսենք աշխատել Ռուսաստանի հայերի հետ. Սփյուռքի գործերի հանձնակատարը գործուղման է մեկնում

«Ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը ՀՀ–ում ոչ միայն մեզ հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, այլև այն Հայաստանում ռուսերենի ընդլայնման ու զարգացման հարթակ է դառնում։ Ուզում եմ ՌԴ կառավարությանը շնորհակալություն հայտնել` ՀՀ–ում նման համալսարանի բացման գործում ցուցաբերած աջակցության համար»,–ասաց նա։

Վարչապետի խոսքով` նման համալսարանները Հայաստան են բերում իրենց հետ ԿԳ ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ, ինչից օգտվելը ՀՀ ուսանողների համար բացառիկ հնարավորություն է։

Օտար լեզուների շարքում ռուսերենն ունի կարևոր ու առանձնահատուկ նշանակություն. Փաշինյան

Փաշինյանը շնորհավորեց շրջանավարտներին` նշելով, որ նրանք հետագայում իրենց նպաստն են բերելու հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, որը Հայաստանի համար ինչպես ունեցել է, այնպես էլ ունի և պետք է ունենա ռազմավարական նշանակություն։

Հիշեցնենք, որ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը բացվել է 2015–ին։