«Մի պուտ գարեջուր պաղ ջրի մեջ». ինչպես էին երևանյան առևտրականները հրում առաջընթացը

Հայ վաճառականները հռչակվել են բազմաթիվ երկրներում ու նույնիսկ մայրցամաքներում. նրանք քիչ չէին Ասիայում ու Աֆրիկայում, ոմանք նույնիսկ Ամերիկա էին հասել:
Sputnik

Չգիտես ինչու, համարվում է, որ հայ վաճառականն անպայման պետք է Հայաստանի սահմաններից դուրս իր գործերն անի, համենայն դեպս` ժամանակակից Հայաստանի սահմաններից դուրս: Քաղաքները փոքր են, սպառման շուկան մեծ չէ, պահանջարկն այն չէ... Բայց դա այդպես չէ:

Դեռևս միջնադարում հայ վաճառականների համբավն ու հեղինակությունը, մղոններով իրենցից առաջ ընկած, թնդում էին Ռուսաստանով մեկ ու գրեթե ամբողջ Եվրոպայում: Ասիան, Հյուսիսային Աֆրիկան ու Եթովպիան արդեն մշակված առևտրական ուղիներ էին, իսկ ոմանք հասնում էին մինչև հասարակածային Աֆրիկա ու նույնիսկ Մեքսիկա:

Մենք հաճախ ենք ուշադրություն դարձնում հայերին, որոնք արտասահմաններում են կայացել: Արտասահման ասելիս խոսքն, իհարկե ժամանակակից հանրապետության, պայմանական ասած՝ «Արևելյան Հայաստանի» սահմաններից դուրս նկատի ունենք: Այնուամենայնիվ, վաճառականությունը Գյումրիում ու Երևանում, հատկապես` XIX դարում, շատ արագ տեմպերով էր զարգանում` ծնունդ տալով մի շարք լեգենդար մարդկանց ու ոչ միայն վաճառականների, այլև բարերարների:

Թբիլիսին առանց Մանթաշյանցի ուրիշ կլիներ. ի՞նչ է թողել Վրաստանին նավթային մագնատը

«Հայ վաճառականնե՛ր: Բազմաչարչար Հայաստանը` ահա՛ ձեր փառքի, անմահության հանգրվանը: Ահա՛ Աստծու այն տունը, որտեղ ձեր բարի անունը կպահպանվի Աստծու ու մարդկության առաջ, իսկ այլ թանգարաններում ձեզ արհամարհանք ու մոռացություն է սպասում», – կոչ էր անում Ալեքսանդր Մանթաշյանցը «գործընկերներին»: Ու շատերն ականջալուր եղան այդ կոչին:

Վաճառական Հակոբ Խորասանյանի՝ եռահարկ, սև տուֆից շքեղ տունը Աստաֆյան փողոցում էր՝ Կաթողիկե եկեղեցու դիմաց: Վերևի հարկում հյուրատուն էր, փաստացի՝ հին Երևանի առաջին հյուրանոցներից մեկը, ինչը նոր, չտեսնված ու անսովոր մի բան էր՝ քարվանսարա-իջևանատների շարքում: Խորասանյանը մի քանի խանութ ուներ, տարատեսակ գործվածքներ, թելեր, հագուստ, ոսկեղեն էր վաճառում: Խորհրդային իշխանությունը պետականացրեց առանձնատունը, սկզբում այնտեղ միլիցիայի թաղային հենակետ էր, իսկ հետո տունն ընդհանրապես քանդեցին:

Ասք Հռիփսիկ տյոտյաների ռենտգենի մասին, կամ ինչպես «նորություն չկա»-ն կարող է ցավոտ լինել

Խորասանյանից բացի, հայտնի էին Եգոր Խանզադյանը, Արամ Բունիաթյանը և այլ վաճառականներ: Պատմաբան Թադևոս Հակոբյանը «Երևանի պատմությունը» գրքում նշում է, որ խոշոր առևտրականներին, քաղաքի ամենահարուստ վաճառականներին «բազազ» էին կոչում: XIX դարի կեսին նրանք արդեն մոտ 250 հոգի էին, ինչը փոքր քաղաքի համար քիչ չէ: Բոլոր այդ վաճառականները ձևավորում էին վաճառականների առաջին գիլդիան: Այդ մարդկանց փողերն ու ջանքերը թույլ տվեցին Երևանում ձիաքարշ (նախատրամվայ) ու ջրատար անցկացնել: Նրանք եկեղեցիների ու շենքերի վերականգնման, դպրոցների ու ապաստանների կառուցման համար միջոցներ էին տրամադրում:

Գդալով ուտում են միայն դիլետանտները, կամ ինչպես խաշը «գրավեց» Պետերբուրգը

Այն ժամանակների Երևանում նրանց հատուկ բառով էին օծել և անվանում էին՝ «գիլդիկուպեց»: Ու կարճ ժամանակ անց այդպես սկսեցին կոչել նաև ինքնահավան ու գոռոզ մարդկանց, որոնք վաճառականների դասին իսկի չէին էլ պատկանում: Այդ բառով էին երբեմն «պատվում» քաղաքային պիժոններին, որ չեղած տեղը լոպազանում էին, թեպետ չար չէին:

Ունեցվածքի հարցով վերջին գիլդիային էին պատկանում «միկինտաչիները» («դուքանչի»). Նրանք մեծ մասամբ շուկաների կամ բանուկ այլ հատվածների հարևանությամբ փոքր խանութներ ունեին, որտեղ ինչ-որ ուտելիք ու ըմպելիք, այդ թվում` գինի էր վաճառվում: Գինին ջրով «բացում» էին ու, բնականաբար, ամենամեծ պահանջարկ էր վայելում այն դուքանչին, որի գինին ամենից քիչն էր «ջրած»:

Տասնամյակներ անցան, փոխվեցին է հասարակական կացութաձևերը, բայց խորհրդային Հայաստանում «դուքանչիների» խավը չանհետացավ: Ավագ սերնդի երևանցիները լավ հիշում են բազում գարեջրատները, ճաշարաններն ու սրճարանները, որոնք միայն ձևականորեն էին պետական, որպես հարգանքի տուրք՝ զարգացած սոցիալիզմի շրջանին: Կասկադի մոտի հանրահայտ «Թեմուրնոցը» ասվածի վառ օրինակներից մեկն էր:

Հաստատությունը միայն անունով էր պետական. այն անփոխարինելի տեր ուներ, որը կադրերի բաժնում որպես «տնօրեն» կամ «վարիչ» էր գրանցված: Հաստատությունն ինչպես ասես կարող էր կոչվել, բայց ժողովուրդն այն, որպես կանոն, նշում էր տիրոջ անունով. այդ անունը երբեք գաղտնիք չի եղել: Կիսամասնավոր սեփականատիրություն կարող էին լինել ոչ միայն գարեջրատները, այլև ռեստորաններ, կինոթատրոններ, նաև գրախանութներ ու նույնիսկ համախանութները: Իսկ սեփականատերեր էին դառնում, օրինակ, հայտնի մարզիկները` որպես վաստակի ճանաչում, կամ տեղական հեղինակությունները, որոնք որևէ կերպ արժանացել էին այդ արտոնությանը:

«Հիշի՛ր, որ տոհմից եմ ես». ինչու է անհնար բնաջնջել Վանի հայերին

Այդ հաստատություններում գինին արդեն շշերով էի մատուցում, այդ պատճառով էլ ջուր չէին խառնում, իսկ այ գարեջուրը «ջրիկացնում» էին անխնա: Այդ ըմպելիքը, հաճախ, միայն անվանմամբ էր համընկնում բնօրինակին, ու այն կարելի էր բնութագրել Ֆրանսուազ Սագանի ստեղծագործության հանգույն՝ «Մի պուտ գարեջուր պաղ ջրի մեջ»: Երևանյան-խոսակցականով ասած՝ մի չըրթ գարեջուր մի վաննա ջրում:

Եզակի գարեջրատուն էլ կար, որտեղ մաքրագույն գարեջուր էին մատուցում, բայց… գավաթի երկու երրորդն էին լցնում: Տերը բացատրում էր, որ ձեռքը չի գնում փչացնել ազնվական ըմպելիքը, այդ պատճառով ջրի փոխարեն նա պարզապես այդ չափով քիչ է լցնում: Նրա «ժիզնեննի» սկզբունքներն այցելուները լիակատար ըմբռնումով էին ընդունում, ու այդ գարեջրատանը երբեմն անգամ «գարեջրային հերթեր» էին գոյանում, մի բան, որ Երևանի համար բնորոշ չէր:

Առևտուրն, իհարկե, առաջընթացի շարժիչն է, ու պարզվեց, որ դա ճիշտ է և սովորական կապիտալիզմի, և սոցիալիզմի, և՛ սոցիալիզմին փոխարինած ոչ այնքան հասկանալի հասարակարգի, որն ուզում ես բնորոշել՝ «գազազած կապիտալիզմ», բայց դե այդպիսի տերմին չկա:

Հայերը սիրում են չափազանցնել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երևանի «մեռյալ ծովի» մասին

Ժամանակակից առևտրականներից շատերը արդյունաբերողներ դարձան, իսկ նրանք, ովքեր «մաքուր» առևտրի մեջ մնացին, զբաղվածություն ունեցող մարդկանց տպավորիչ շարքերում են: Ժամանակակից «գիլդիաներն» արդեն այդպես չեն կոչվում, պարզապես ակնհայտ ունեցվածքային շերտավորում կա, ինչպեսև՝ մեկուկես դար առաջ, կախված այն բանից, թե ինչ ես վաճառում. մորթի ու ոսկի, թե գինի ու լցնովի գարեջուր: