Խոշոր ավտովթար Երևանում. կանգառում կանգնածները հազիվ են փրկվել. լուսանկարներ

Տուժածների վերաբերյալ հստակ տեղեկություն չկա, բայց դեպքի վայրում գտնվողները հայտնել են, որ մի երիտասարդի հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանում` Գարեգին Նժդեհի պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են «Նիսսան» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Խոշոր ավտովթար Երևանում. կանգառում կանգնածները հազիվ են փրկվել. լուսանկարներ

Հարվածից հետո «Նիսսանը» դուրս է եկել ճանապարհից և հայտնվել մայթին։

Սարսափելի դեպք Երևանում. 54–ամյա տղամարդուն կախված են գտել իր բնակարանում

Մայթի այդ հատվածում կանգառ է, որտեղ սպասող մարդիկ մի կերպ են խուսափել վրաերթի ենթարկվելուց։

Երևանում ավազակային հարձակում են կատարել բուքմեյքերական գրասենյակի վրա. լուսանկարներ

Խոշոր ավտովթար Երևանում. կանգառում կանգնածները հազիվ են փրկվել. լուսանկարներ

Այս պահին տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան, բայց դեպքի վայրում հավաքվածների խոսքով` տարածքից շտապօգնության մեքենայով մի երիտասարդ է տեղափոխվել բուժհաստատություն։ Այլ մանրամասների դեպքում հավելյալ կտեղեկացնենք։

Արտառոց դեպք Երևանում. հիվանդը դանակով հարձակվել է շտապօգնության բժշկի վրա, որ սպանի