Փաստորեն, թոռանը կարելի է երեխայից շատ սիրել․ ծնվել է Արթուր Գրիգորյանի 2-րդ թոռնիկը

Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3270 գրամ քաշով և 51 սմ հասակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Արթուր Գրիգորյանը երկրորդ անգամ պապիկ է դարձել: Ծնվել է նրա որդու՝  Նարեկ Գրիգորյանի ու հարսի՝ Անի Գաբրիելյանի առաջնեկը:

Փոքրիկ աղջիկը լույս աշխարհ է եկել 3270 գրամ քաշով և 51 սմ հասակով:

Փաստորեն, թոռանը կարելի է երեխայից շատ սիրել․ ծնվել է Արթուր Գրիգորյանի 2-րդ թոռնիկը

Այս լուրը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հեռուստահաղորդավարուհի Մանե Գրիգորյանը։

«Եղբորս առաջնեկի ծնունդին երկար ենք սպասել։ Իմ աղջիկը՝ Կարինան,  շուտով կդառնա 7 տարեկան ու բնական է, որ ծնողներս էլի էին թոռնիկ ուզում։ Բոլորս շատ ուրախ ու լավ տրամադրությամբ հիվանդանոցում ենք։ Հայրս երբեք չէր պատկերացնի, որ թոռանը կարելի է երեխայից շատ սիրել , սակայն աղջկաս ծնունդից հետո հասկացավ, որ դա միանգամայն հնարավոր է։ Նա մեկ ժամով է տեսել իր նոր թոռնիկին, բայց ինչպես ասում են`դա սեր էր առաջին հայացքից։ Աղջնակի անունը դեռ չեն որոշել»։

Փաստորեն, թոռանը կարելի է երեխայից շատ սիրել․ ծնվել է Արթուր Գրիգորյանի 2-րդ թոռնիկը

Նշենք, որ այսօր  իր Instagram-ի էջում Մանե Գրիգորյանը  դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ նոր լուսանկար է  հրապարակել Էրեբունի բժշկական կենտրոնից և նշել, որ իրենց ընտանիքում աղջիկ է ծնվել: Նարեկ Գրիգորյանի կինը ՝ Անին,  Արփի Գաբրիելյանի հարազատ քույրն է։

Փաստորեն, թոռանը կարելի է երեխայից շատ սիրել․ ծնվել է Արթուր Գրիգորյանի 2-րդ թոռնիկը

Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ նորաթուխ  պապիկ  Արթուր Գրիգորյանը  դժվարացել էր  խոսել իր էմոցիաների մասին. «Բոլորովին նոր ու անծանոթ զգացմունքներ ունեմ, չեմ կարող բնութագրել»,- հարցազրույցներից մեկում ասել էր նա` երբ ծնվել էր նրա առաջին թոռնիկը` Մանե Գրիգորյանի դուստրը։

Փաստորեն, թոռանը կարելի է երեխայից շատ սիրել․ ծնվել է Արթուր Գրիգորյանի 2-րդ թոռնիկը