«Արեք դա». Սիմոնյանն ուկրաիներեն կոչ է արել Զելենսկուն՝ օգնել ազատ արձակել Վիշինսկուն

Հայտնի ռուսաստանցի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը կոչը հրապարակել է իր Telegram-ի ալիքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. RT–ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն աջակցել Կիևում ձերբակալված ՌԻԱ Նովոստի Ուկրաինա կայքի ղեկավար Կիրիլ Վիշինսկուն ազատ արձակելու գործում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 3–ին դատարանը կարող է դիտարկել Վիշինսկու նկատմամբ խափանման միջոցը փոխելը։ Մասնավորապես, պաշտպանությունը հույս ունի, որ լրագրողին կարող են ենթարկել տնային կալանքի։

«Ձախում կանգնած մորուքավորը հայրս է». Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է հոր լուսանկարը

Սիմոնյանը իր Telegram-ի ալիքում հրապարակել է Զելենսկուն ուղղված ուկրաիներեն կոչը։

ՌԻԱ Նովոստի Ուկրաինա կայքի խմբագիր Կիրիլ Վիշինսկին կալանավորվել է 2018թ.–ի մայիսի 15–ին, Կիևում։ Լրագրողին կասկածում են Դոնբասում ինքնիշխան հանրապետություններին աջակցելու և պետական դավաճանության մեջ։

Վիշինսկին հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործը կրում է քաղաքական բնույթ։ Նա հույս է հայտնել, որ նոր իշխանությունները կհասկանան այդ գործընթացի խայտառակ բնույթը։