ՌԱԴԻՈ

Բոզոյան․ «Փաշինյանը ուզում է դատական համակարգից ստանալ քաղաքական «ավչառկա»»

Սահմանադրական դատարանը վերցնելը բացարձակ իշխանություն ունենալու նպատակ է հետապնդում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը։
Sputnik

 

Բոզոյան․ «Փաշինյանը ուզում է դատական համակարգից ստանալ քաղաքական «ավչառկա»»

Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանը ցանկանում է Վահե Գրիգորյանի միջոցով ՍԴ-ն իր ձեռքը վերցնել։ «Վահե Գրիգորյանի գործոնը Լևոն Տեր-Պետրոյանի և Նիկոլ Փաշինյանի թիմերը կոնսոլիդացնող էլեմենտ է։ Նա մի կողմից Տեր-Պետրոսյանի կադրն է, մյուս կողմից Փաշինյանը, չունենալով այլ վստահելի կադր, նույնպես Գրիգորյանին է տեսնում այս պաշտոնում»,– նշում է Բոզոյանը։

Բացարձակ իշխանություն ունենալուց հետո, ըստ քաղաքագետի, Փաշինյանն այս կամ այն հարցում գործելու ազատություն կունենա։

«Փաշինյանն ուզում է դատական համակարգից ստանալ քաղաքական «ավչառկա», որի միջոցով կհարձակվի ոչ միայն իր քաղաքական հակառակորդների, այլ նաև բիզնես դաշտի վրա, այն բոլոր շրջանակների վրա, որտեղից կարող է վտանգ զգալ»,- ասաց Բոզոյանը։

Ի տարբերություն նախորդ 3 իշխանությունների, որոնք դատական համակարգը դիտարկել են որպես վտանգ չներկայացնող կառույց, Փաշինյանը, ըստ Բոզոյանի, ցանկանում է համակարգը դարձնել ագրեսիվ գործիք, որով պետք է հարձակվի քաղաքացիների կամ քաղաքական այլ ուժերի վրա։