Ապօրինի ծառահատումները` շատ հարստությունների ոչնչացման պատճառ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է ապօրինի ծառահատումների խնդրին, այս ոլորտի կոռուպցիոն սխեմաներին ու ստվերային գործարքներին:
Sputnik

Հարուցված քրեական գործերից պարզ է դառնում, որ կազմվել են անտառային ֆոնդի պահաբաժինների ընդունման-հանձնման կեղծ արձանագրություններ, ապօրինի ծառահատումները թաքցնելու նպատակով չեն արձանագրվել հատված ծառերի կոճղերը:

Դիլիջանի անտառը ոչնչացնելու նոր մեխանիզմներ են բացահայտվել

Անտառտնտեսության մասնագետի փոխանցմամբ՝ Հայաստանի անտառների վերջին հաշվառումը կատարվել է 1993-ին, երբ զանգվածային ապօրինի հատումները դեռ չէին սկսվել:

«Ապօրինի ծառահատումները կարող են շատ հարստությունների ոչնչացման պատճառ դառնալ: Հայաստանն, օրինակ, ընկուզենու 602 գենետիկական ձև է ունեցել, դրանց մի մասն արդեն ոչնչացել է»,- ցավով նշում է Ռուբեն Պետրոսյանը:

2019 թվականի մարտի 18-29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված մոնիթորինգի արդյունքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ինը ստորաբաժանումներում արձանագրվել է 199 ապօրինի ծառահատման դեպք: