Շատ նվիրում աշխատանքին, քիչ՝ ընտանիքին. մարզպետի կինը բացահայտում է պաշտոնի թերությունները

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը մինչ մարզպետ նշանակվելը մարզում հայտնի էր հասարակական ոլորտում ունեցած ակտիվ գործունեությամբ, վերջին ամիսներին ավելի քիչ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ: Ընտանեկան հաճելի հոգսերը փոխարինվել են մարզի լուրջ խնդիրներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Չնայած  ծանրաբեռնված գրաֆիկին, այնուամենայնիվ Տիգրան Պետրոսյանը բաց չի թողնում կնոջ ու դուստրերի՝ Լիկայի ու Հասմիկի ժամանցը հետաքրքիր կազմակերպելու յուրաքանչյուր առիթ՝ ձմեռային մարզաձևերի կամ արշավների տեսքով:

«Ասֆալտ անողներին ասֆալտին փռելու» խնդիր չկա. Շիրակի մարզպետն ամփոփեց 100 օրը

Մարզպետի կինը՝ Արևիկ Թումասյանը, Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցի ժամանակ տեղեկացնում է՝ մարզի ղեկավարումը ստանձնելուց հետո ավելի քիչ ժամանակ է մնում երեխաներին: «Ընտանեկան հոգսերն արդեն հիմնականում իմ ուսերին են: Երեխաները շատ են կարոտում ու բողոքում, հատկապես ավագ դուստրս՝ Լիկան: Հիմնականում, երբ Տիգրանը տուն է գալիս, երեխաներն արդեն քնած են, երբեմն նույնիսկ առավոտներն են երեխաները քնած, երբ նա գնում է աշխատանքի»,-անկեղծանում է Արևիկը:

Շատ նվիրում աշխատանքին, քիչ՝ ընտանիքին. մարզպետի կինը բացահայտում է պաշտոնի թերությունները
Տիգրան Պետրոսյանն այս ընթացքում ստիպված է եղել նաև գնալ ոճային փոփոխությունների՝ ավելի ազատ ու մարզական ոճը փոխարինելով գործնական կոստյումով: «Հատկապես Լիկան է դա ցավոտ տանում, ու դրա համար Տիգրանը հիմա փորձում է գոնե երեկոները ավելի ազատ ոճով լինել՝ այդ փոփոխությունը թեթևացնելու համար»: Լինելով Հայաստանում «Կայտբորդինգի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիրը՝ Տիգրան Պետրոսյանը շատ է կարոտում նաև մարզական միջոցառումները:

Լուրջ նպատակներով ու մեծ պատվիրակությամբ. Գյումրին հյուրընկալել է իտալացիներին

Տիգրանն ու Արևը երկար տարիներ գործընկերներ են եղել՝ աշխատելով հասարակական ոլորտում՝ նույն ծրագրում: Այս ընթացքում շահերի բախում չի եղել, ավելին՝ գործել են որպես աջակցող կոլեգաներ: Արևը վստահեցնում է՝ հոգատար և ուշադիր գործընկերը շատ հոգատար ամուսին է: «Շատ օգնող ու հոգատար է: Մեր ընտանիքում պարտականությունների կատարումը բաժանված է՝ մի մասն ինքն է անում, մյուսը՝ ես. երբեք ինձ մենակ չի թողել ոչ մի հարցում: Շատ հանգիստ Տիգրանին կարելի է տեսնել  ինչպես խոհանոցում, այնպես էլ երեխաների խնամքով զբաղվելիս, նույնիսկ ինձ հետ գիշերը երեխային խնամել է: Բայց որպես հայ տղամարդ, անխոս, ինչ-որ հարցերում պահպանողական մոտեցում ունի»:

Պարզվում է՝ մարզպետի համար հաճելի է զարմացնել երեխաներին ու նրանց համար համեղ ու հետաքրքիր ուտեստներ պատրաստել. «Տիգրանին կարելի է խոհանոցում ևս տեսնել: Սիրում է անակնկալ անել մեզ համար: Այստեղ առաջնահերթը երեխաների ցանկությունն է»,-նշում է Արևը:

Շատ նվիրում աշխատանքին, քիչ՝ ընտանիքին. մարզպետի կինը բացահայտում է պաշտոնի թերությունները

Տիգրան Պետրոսյանը շահերի պաշտպան է և երկար տարիներ, տարբեր հարթակներում, պաշտպանել է տարեցների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց շահերը. հիմա էլ գերխնդիրը մարզի շահն է: «Աշխատելով հասարակական ոլորտում՝ աշխատանքը պետական օղակների հետ էր, հիմա, դառնալով պետական օղակի մաս, շատ լավ է հասկանում այդ բոլոր խնդիրները: Չեմ փորձել այս ընթացքում ոչ մի դեպքում խառնվել նրա որոշումների կայացմանը, խորհուրդներ, եթե եղել էլ են, ավելի շատ մարդկային տեսանկյունից են բխել: Ավելին, քանի որ ուշ է տուն գալիս ու շատ հոգնած, հիմա աշխատում եմ տանը ընդհանրապես էլ աշխատանքից չխոսել ու հարցեր չտալ»,-տեղեկացնում է Արևը:

Շիրակի մարզպետը հրաժարվել է, իսկ 142 աշխատակիցներ պարգևավճար են ստացել

Տիգրան Պետրոսյանը միշտ  եղել է  ակտիվիստ՝ մասնակցելով հատկապես Գյումրիում կազմակերպված տարբեր  հավաքներին՝ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, կուտակային կենսաթոշակի դեմ բողոքի, ինչպես նաև «Թավշյա հեղափոխության» օրերին: «Միշտ հպարտ եմ եղել ու ուրախացրել  եմ, որ  Տիգրանը, որպես քաղաքացի, իր որոշման տիրույթում էր՝ երբեք տանը համակարգչի առաջ նստած չի հետևել գործընթացներին»:

Արևիկը նաև  վստահեցնում է, որ մարզպետի պաշտոնին գնալու որոշումը բավական դժվար է կայացվել՝ հատկապես հասարակական  ոլորտից պետականի անցնելու մասով պայմանավորված: «Երկար  ենք մտածել, քանի որ Տիգրանի համար պաշտոնը զուտ պաշտոն կամ աշխատանքային կարիերայի առաջընթաց չէր: Գիտակցում էինք, որ պաշտոնին համաձայնելով՝ մեծ պատասխանատվություն է ուսերին վերցնում. եղած հիմնախնդիրների գոնե մի մասի լուծում պետք է տրվի»:

Աշխատանքի բերումով միշտ հնարավորություն է եղել արտերկիր գնալու ու մնալու, բայց Տիգրանի մոտ Հայաստանն ու հատկապես հայրենի Գյումրին լքելու ծրագրեր չեն եղել:

Կինը վստահեցնում է՝ երբեք  հայրենիքը լքելու ձգտում չի եղել. իր ու ընտանիքի ապագան մարզպետը Հայաստանում է տեսնում: