Կարկուտի վնասի փոխհատուցում ստանալը դեռ հարց է, հաստատ են միայն վարկերը. տեսանյութ

Գյուղացիները հույս ունեն, որ մինչև կառավարությունը կորոշի, թե ինչքան պետք է փոխհատուցի վերամշակող ընկերությունները վնասված բերքը կվերցնեն «խելքին մոտ» գնով։
Sputnik

Արմավիրի մարզում հունիսի 28–ին տեղացած կարկուտից 10 համայնք է տուժել, սակայն ամենաշատը տուժել են Այգեվան, Լուկաշին և Հացիկ համայնքի բնակիչները։ Այգեվանում կարկուտից ծիրանի բերքի 70 տոկոսը վնասվել է։

Կարկուտը ծեծած տեղն է ծեծու՞մ. Շիրակում նախորդի վնասը չհաշված նոր կարկուտ եկավ

Գյուղացիները հույս ունեն, որ մինչև կառավարությունը կորոշի, թե ինչքան պետք է փոխհատուցեն վերամշակող ընկերությունները, վնասված բերքը կվերցնեն «խելքին մոտ» գնով։ 75 դրամ 1 կգ–ի դիմաց` վերամշակող ընկերություններից մեկի առաջարկն է գյուղացիներին, այնինչ գյուղացիները 1 կգ վնասված ծիրանը գոնե 150 դրամով հանձնելու հույս ունեին։

Ի դեպ, թե՛ Արմավիր մարզպետարանից, թե՛ էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ այժմ վնասի գնահատում են իրականացնում։ Փոխհատուցում կստանա՞ն, թե՞ ոչ` դեռ պարզ չէ, պարզ է մեկ բան` հողատարածքների մշակման համար վերցրած վարկերը մնացին օդում կախված։