Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսին ու Հոմսին. խաղաղ բնակիչներ են մահացել

Հրապարակման մեջ նշվում է, որ իսրայելական բանակի ինքնաթիռները հրթիռներ են արձակել Լիբանանի տարածքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հոմս նահանգի մոտակայքում տեղակայված սիրիական կառավարական զորքերի դիրքերին: Այսօր այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

Սիրիական բնակավայրերի հրթիռակոծությունից երեխաներ են զոհվել. նրանց թվում հայ կա

Աղբյուրի տվյալներով` չորս խաղաղ քաղաքացի է զոհվել, այդ թվում` նորածին երեխա, մոտ 20–ը վիրավորվել են։

Պայթյունի ալիքը վնասել է Սահնայա գյուղի բնակելի տներից մի քանիսը։

Սիրիական զինվորականները պնդում են, որ իրենց ՀՕՊ–ն արձագանքել է հարձակմանը։ Ռազմական աղբյուրը հայտնում է նաև, որ իսրայելական ինքնաթիռները Լիբանանի տարածքից են հրթիռներ արձակել։

Երևանը Թբիլիսիից վատը չէ. ո՞րն է ՀՀ–ի ու Իսրայելի հարաբերությունների աշխուժացման բանաձևը

Իսրայելական ԶԼՄ–ները նշում են, որ հարձակման թիրախում տասը օբյեկտ է եղել, որոնք պատկանում են սիրիական բանակին, Իրանին ու «Հեզբոլլա» կազմակերպությանը։

Հիշեցնենք` իսրայելական բանակը բազմաթիվ անգամ հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին։ Երկրի իշխանությունն ասում է, որ իրենք փորձում են կանխել իրանական դիրքերի ամրապնդումը Սիրիայում։

Կիբեռհարձակման դիմաց հրթիռային հարձակում. Իսրայելը աննախադեպ քայլի է գնացել