ՀՔԾ-ն կլուծարվի՞. ծառայության պետի պարզաբանումը

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը մեկնաբանել է իր ղեկավարած կառույցի առաջիկա լուծարման մասին խոսակցությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծումը ՀՀ հատուկ քննչական ծառայության լուծարում է ենթադրում։ Այսօր այս մասին լրագրողներին ասաց Սասուն Խաչատրյանը`մեկնաբանելով իր ղեկավարած գերատեսչության կազմալուծման հարցը։

Արթուր Վանեցյանը նիստ է անցկացրել ԱԱԾ–ում. ի՞նչ հարցեր են քննարկվել

Քննչական մարմնի պետը հիշեցրեց, որ e-draft.am կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որի շրջանակում նախատեսվում է հակակոռուպցիոն նոր մարմին ստեղծել։

«Բայց այս ամենը դեռ նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին չկա։ Ժամանակը ցույց կտա», –ասաց ՀՔԾ պետը։

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը հնարավոր է հարևան երկրներից տարածված լինի. ՔԿ նախագահ

Հարցին` արդյո՞ք նա հրաժեշտ կտա իր պաշտոնին, Խաչատրյանն ասաց, որ դա ինքը չէ որոշում։ Նա ոչ կոռեկտ համարեց մեկնաբանել` ով է գլխավորելու նոր կառույցը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Հայաստանում քննչական մարմին է ստեղծվելու, որը կարող է գլխավորել Գագիկ Ջհանգիրյանը։

ՀՔԾ–ն վերաձևավորվելու է. Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. «Ժողովուրդ»

Ջհանգիրյանը 1991-1997 թվականներին աշխատել է Արդարադատության նախարարությունում` որպես դատական մարմինների վարչության պետ, այնուհետև` արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ 1997-2006 թվականներին եղել է ՀՀ Զինվորական դատախազը: 2006-ի հունվարի 17-ին նշանակվել է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ։

Արթուր Վանեցյանն ասել է` ինչից է ինքն ամաչում