Հայրասպան Խաչատուրյան քույրերից կրտսերն անմեղսունակ է ճանաչվել

Միխայիլ Խաչատուրյանի սպանության համար կրտսեր դստերը` Մարիա Խաչատուրյանին դատելու են ավագ քույրերից առանձին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Մոսկվայում հորը դաժանաբար սպանած 3 քույրերից կրտսերն անմեղսունակ է ճանաչվել։ Նա` Մարիա Խաչատուրյանը, 17 տարեկան է։ Այս մասին տեղեկացնում է Mash տելեգրամ–ալիքը։

Պահանջում էր «Դուք»–ով դիմել. հրապարակվել են Խաչատուրյան քույրերի առաջին ցուցմունքները

Սա նշանակում է, որ հիսունյոթամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանության համար կրտսեր դստերը` Մարիա Խաչատուրյանին դատելու են ավագ քույրերից՝ Անգելինայից և Քրիստինայից առանձին: Սակայն մինչ այդ աղջկան պետք է բուժեն: Բուժումը կարող է հարկադիր լինել:

Հունիսին ՌԴ Քննչական կոմիտեն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր ներկայացրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

«Ազատություն Խաչատուրյան քույրերին». Երևանում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է ընթանում

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը, վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։