Դավիթաշենում տեղի ունեցած վիճաբանության բոլոր մասնակիցները Երևանի բնակիչներ են. ՔԿ

Հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության հատկանիշներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Դավիթաշենում տեղի ունեցած զինված միջադեպի ընթացքում վնասվածքներ ստացած 8 անձինք Երևանի բնակիչներ են։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության հատկանիշներով։

Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ապակու կոտրված կտորներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, առգրավվել են դեպքի պահին վնասվածքներ ստացած անձանց հագին եղած հագուստները:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` հունիսի 28-ին, ժամը 23:08-ին և 23:10-ին, Ոստիկանության Մաշտոցի բաժինն ահազանգեր է ստացվել՝ Դավթաշեն 4-րդ փողոցում կռվի և կրակոցի ձայներ լսվելու վերաբերյալ:

Երևանում ավազակային հարձակում են կատարել բուքմեյքերական գրասենյակի վրա. լուսանկարներ

Նույն օրը, ժամը 23:55-ին «Արմենիա» ԲԿ-ից հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել վեց անձ՝ կտրած-ծակած տարբեր վնասվածքներով:

Մեկ այլ ահազանգ էլ հնչել է 2019 թվականի հունիսի 29-ին, ժամը 00:05-ին. «Աստղիկ» ԲԿ-ից հայտնել են, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու անձ:

Կրակոցներ Երևանում. 4 հոգու հոսպիտալացրել են. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Ոստիկանները պարզել էին, որ 8–ն էլ վնասվածքները ստացել են Դավիթաշեն 4-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։