ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Երևանի Զաքյան փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակի վրա ավազակային հարձակում է եղել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` քիչ առաջ այդ գրասենյակ դիմակավորված և հրազենով զինված տղամարդ է մտել։ Աշխատակիցները դիմադրել են, նույնիսկ նրանցից մեկը աթոռով հարվածել է ավազակային հարձակում կատարողին։ Վերջինս փախել է։
Այս պահին մեծ թվով ոստիկաններ կան դեպքի վայրում։
Իրավապահները պարզում են միջադեպի հանգամանքները։ Մեր տեղեկություններով` գրասենյակը պատկանում է Vivaro ընկերությանը։