Աստղագուշակ. ովքե՞ր են վայելելու հաճելի ծանոթության ու ձեռքբերումների բերկրանքը

Կենդանակերպի 12 նշանների ներկայացուցիչներից ոմանք այս շաբաթ անձնական ու գործնական հաջողություններ են ունենալու։ Sputnik Արմենիան ներկայացնում է ընթացիկ շաբաթվա աստղագուշակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Հուլիսի 1- 7-ի համար աստղերը կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչներին բարեհաջող շաբաթ են խոստանում։

Խոյ

Ձեզ սպասում է հեքիաթային շաբաթը, որը լցված կլինի հոգատարությամբ ու սիրով։ Սակայն լուրջ գործերում հաջողության հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել։ Ձեր հակառակորդները կհասկանան, որ եկել է «հրադադարի» ժամանակը և ստիպված կլինեն նստել բանակցային սեղանի շուրջ:

Ընտանիքում սիրո պակաս չեք զգա, բայց դուք էլ մի մոռացեք հարազատների մասին: Առողջական խնդիրներն աչքաթող չանեք։ Ժամանակ գտեք և բժշկի այցելեք։

Սիրուշոն կնքամայր է դարձել. լուսանկար

Ցուլ

Նոր շաբաթը խոստանում է դրական ազդեցություն ունենալ ոչ միայն ձեր առողջության, այլև աշխատանքային գործունեության վրա: Կգտնեք հաջողություն հասնելու ամենաարդյունավետ ուղին։

Շաբաթվա վերջում փորձեք խուսափել մեծ ծախսերից։ Հնարավոր է` կարևոր որոշումներ կայացնեք, բայց մի հավատացեք ասեկոսեներին։ Ճիշտ է` անհիմն տեղեկությունները ճշտելու համար ձեզնից բավականին ժամանակ կպահանջվի, բայց դուք սխալ որոշում չեք կայացնի։

Երկվորյակ

Աշխատանքային խնդիրները և առօրյա հոգսերը կրկին թույլ չեն տա, որ ժամանակ հատկացնեք մտերիմներին։ Փորձեք շփվել ձեր սիրելիի հետ, լուծել կուտակված հակասությունները:

Ասք Հռիփսիկ տյոտյաների ռենտգենի մասին, կամ ինչպես «նորություն չկա»-ն կարող է ցավոտ լինել

Քաոս է, երբ կինը մտածում է` իրեն կարելի է այն, ինչը կարելի է տղամարդուն. Սարգիս Գրիգորյան

Մենք բոլորս էլ ուզում ենք հավատալ, որ մեր ստացած տեղեկությունը միանգամայն ճիշտ է և կարող ենք մեր գործողություններում դա հաշվի առնել, բայց այս շաբաթվա վերջում ավելի ուշադիր եղեք մանրուքներին. կհասկանաք, որ այն, ինչ ձեզ ասել են, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։

Խեցգետին

Ձեր ինքնավստահության և ստեղծագործական ունակությունների շնորհիվ այս շաբաթ կհասնեք անհավանական հաջողության: Աշխատանքային հաջող շաբաթը երբեմն կընդհատվի ընտանեկան խնդիրներով կամ անձնական հարցերով: Չնայած այն հանգամանքին, որ անձնական կյանքում ամեն ինչ լավ է, և դուք միշտ պատրաստ եք արտահայտել ձեր զգացմունքները, սակայն մի զարմացեք, եթե ձեր սիրելին ուրիշների ազդեցության տակ ընկնի։ Ծագած խնդիրը կռվով լուծելուց առաջ փորձեք հասկանալ նրան և բացատրել։ Խուսափեք մեղադրանքներից։

Ամուսնության այսպիսի առաջարկ հաստատ չեք տեսել. տեսանյութ

Առյուծ

Այս շաբաթ ձեր բիզնեսի հաջողությունը հենց ձեր ձեռքերում է, հնարավոր է` մի շարք խնդիրներ լուծվեն։ Աստղերը զգուշացնում են` մի՛ միջամտեք ուրիշների գործերին, եթե անգամ նրանք ձեզ հարազատ մարդիկ են, քանի որ կլինեն խնդիրներ, որոնք սխալ լուծումներ կստանան, և հետո ստիպված կլինեք անվեր մեղադրանքներ լսել ձեր հասցեին։

Անձնական կյանքում ամեն ինչ կստացվի։ Հնարավոր է` նոր հարաբերություններ սկսեք, որոնք հետագայում կլրջանան։

Կույս

Շաբաթը ձեզ թույլ կտա լուծել բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ: Դուք հեշտությամբ եք կենտրոնանում գործերի վրա, այդ պատճառով էլ ոչ մի բան և ոչ ոք չի խանգարում դրանք ավարտին հասցնել: Կարող եք խոշոր գնումներ անել, ստորագրել կարևոր փաստաթղթեր, լուծել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցեր: Այս շաբաթ կձգտեք կարգավորել մտերիմների հետ հարաբերությունները, սակայն ինչ-որ բան կխանգարի դրական արդյունքի հասնել:

Երբ սեքս չկար, կամ ինչպես էին կանայք գայթակղում 60-ականներին. լուսանկարներ

Կշեռք

Շաբաթը բարդ ընթացք կունենա: Չի հաջողվի իրականացնել ձեր մտահղացումները, իսկ նախապես մշակած պլաններն էլ ստիպված կլինեք վերանայել և դրանցում փոփոխություններ մտցնել: Ռոմանտիկ ժամադրություն կունենաք, որն անջնջելի հուշեր կթողնի: Այս շաբաթ ավելի ինքնավստահ ու հմայիչ կլինեք և հակառակ սեռի ներկայացուցիչներն էլ անտարբեր չեն լինի ձեր նկատմամբ:

Կարիճ

Շաբաթը հարմար է ցանկացած տեսակի խնդիրներ լուծելու համար: Դուք հնարավորություն կունենաք լուծելու այնպիսի խնդիրներ, որոնք ուրիշների ուժերից վեր էին: Դուք չեք շտապի վստահել նոր ծանոթներին և ճիշտ կանեք, քանի որ մեծ հավանականություն կա, որ նրանք ակամայից ձեզ հուսախաբ կանեն: Այս շաբաթ ծուլանալու ցանկություն կունենաք, ինչի պատճառով կարող եք զրկվել լուրջ ձեռքբերումից։

Հայաստանում ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են. լուսանկարներ

Աղեղնավոր

Նախաձեռնություն ցուցաբերեք և գործընկերների հետ քննարկեք ձեր գաղափարները։Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր է արտասահմանից եկած մարդկանց հետ լուրջ հանդիպում ունենաք: Կարող են իրենց մասին հիշեցնել ոչ վաղ անցյալում ծագած խնդիրները: Փորձեք սթափ վերլուծել ձեր թույլ տված սխալները` դրանք չկրկնելու համար: Շաբաթվա վերջու, հաճելի լուրեր կստանաք:

Այծեղջյուր

Շաբաթը բարեհաջող կանցնի։ Կարող եք հասնել գերազանց արդյունքների` առանց լուրջ ջանքեր թափելու: Ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մրցույթների մասնակցելու իսկական ժամանակն է: Լավ կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ անձնական հանդիպումները:

Շաբաթվա վերջում կհաջողվի կարգավորել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր:

Հայտնի հայերի սիրո պատմությունները. 5 սիրավեպ, որոնք կհուզեին անգամ Շեքսպիրին

Ջրհոս

Վատ շաբաթ չեք ունենա: Ծագած խնդիրները կհարթեք հեշտությամբ։ Մարդկանց կզարմացնի խնդիրներին ստեղծագործաբար լուծում տալու ձեր ունակությունը: Կարելի է ձեռնամուխ լինել խոշոր նախագծերի իրականացմանը։ Հաջողությունն այս շաբաթ կուղեկցի ձեզ։ Փորձեք շաբաթվա վերջում ընտանեկան հանգիստ կազմակերպել։ Սիրելիի հետ փոխհարաբերություններում եղեք հանդուրժող, զերծ մնացեք քննադատություններից։

Ձկներ

Գործնական առումով հաջող շաբաթ կունենաք։ Աշխատավայրում ձեզ կխրախուսեն լավ աշխատելու համար։ Շաբաթը հագեցած կլինի ընկերական հանդիպումներով, հնարավոր է` նաև ռոմանտիկ ժամադրություն ունենաք: Դուք ուշադրության կենտրոնում կլինեք, և դա ձեզ դուր կգա: Հնարավոր է` սիրո անսպասելի խոստովանություն ստանաք։