ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրել ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանին ու գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, պաշտոնյաները պարգևատրվել են օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։
Պարգևատրման համար միջնորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սարգսյանը նրանց պարգևատրել է Դատախազության օրվա կապակցությամբ, որը նշվում է այսօր` հուլիսի 1-ին։
Արմեն Սարգսյանը Պուտինի ու Լուկաշենկոյի հետ լուսանկար է հրապարակել