Ողբերգական ավտովթար Կոտայքում. 29-ամյա վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Գլխիվայր շրջված ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի-Sputnik. Գիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 03:12-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքէջը։

Ողբերգական ավտովթար Արմավիրում. մի հոգի մահացել է՝ գիտակցության չգալով. լուսանկարներ

Դեպքի վայր է ժամանած փրկարարները պարզել են, որ «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Բ., ծնված 1990 թ.) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել,։ Վթարի հետևանքով 29-ամյա վարորդը ավտոմեքենայից մոտ 10 մ դուրս է շպրտվել և տեղում մահացել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Վթարի մանրամասները պարզելու նպատակով նախաքննությունը շարունակվում է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Վթարի մանրամասները պարզելու նպատակով նախաքննությունը շարունակվում է։