Իրկուտսկի աղետի գոտում փրկում են կենդանիներին. տեսանյութ

Փրկարաներն ու կինոլոգները Իրկուտսկի մարզում փրկում են ընտանի կենդանիներին. ջրհեղեղի հետևանքով հազարավոր մարդիկ անօթևան են մնացել։
Sputnik

ՌԴ ԱԻՆ-ը հայտնում է, որ միայն մեկ օրվա ընթացքում ավելի քան հարյուր կենդանի է փրկվել։ Կովերին ափ են հանում, փոխանցում տերերին։ Այն կենդանիներին, որի տերը չի գտնվում, տանում են ապաստան, որտեղից ավելի ուշ հնարավոր կլինի  վերցնել։

Տեսանյութում դիետք՝ ինչպես է անցել կենդանիների փրկության գործողությունը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ջրհեղեղի հետևանքով հինգ մարդ մահացել է, ավելի քան չորս հազար տուն ջրի տան է մնացել։ Առանձնակի լարված իրավիճակ է Տուլուն քաղաքում, որի բնակչությունը 41 հազար է։ Ափերից դուրս եկած Իյա գետի ջրերի տակ են մնացել 1700  բնակիչ ունեցող մոտ 900 տուն։