Համով Հայաստան. հայկական աղցանը միանգամից մի ամբողջ գունդ կկերակրի

«Կավ» հայկական աղցանը բավականին կշտացնող է, սակայն այն արագ ու հեշտ է պատրաստվում։ Այն հարուստ է վիտամիններով ու կարևոր է առողջ սնվելու համար։
Sputnik

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի շրջանակում իմացել են երևանյան հաստատություններից մեկի խոհարար Դավիթ Դավթյանից՝ ինչպես պատրաստել այն։

Այս բաղադրատոմսերը պետք է իմանա յուրաքանչյուրը. թոփ 5 ամառային հայկական ճաշատեսակներ

Թեև Դավթյանն ընդամենը 20 տարեկան է, նա արդեն հինգ տարի խոհրարարությամբ է զբաղվում։ Հարցին, թե ինչու հենց այդ ոլորտը ընտրեց, նա հակիրճ պատասխանում է՝ «որովհետև սիրում եմ»։ Մեր նախագծի շրջանակում նա ընտրել է «Կավը»՝ ցույց տալու, որ հայկական ուտեստները կարող են լինեն այդքան համեղ ու օգտակար։

«Աղցանն իր մեջ զարմանալիորեն երկու համ է համադրում», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Դավթյանը։