Բանակը կարող է միանալ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի դեմ պայքարին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Իրկուտսկ, որտեղ հորդառատ անձրևը գետերի բարձրացմանն է հանգեցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Անհրաժեշտության դեպքում Իրկուտսկի մարզի ջրհեղեղի դեմ պայքարին կարող է միանալ բանակը։ Ինչպես ասել է լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, Վլադիմիր Պուտինը նման հանձնարարություն  է տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Որոշումը կայացվել է ջրհեղեղի հետևանքների վերացման վերաբերյալ Բրատսկում ծավալված օպերատիվ ժողովից հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բանակը կարող է միանալ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի դեմ պայքարին

Երեկ Վլադիմիր Պուտինը ժամանել է Իրկուտսկի մարզ, որտեղ հորդառատ անձրևը գետերի բարձրացման է հանգեցրել։

Իրկուտսկի ջրհեղեղի սարսափելի կադրերը. զոհերի թվում երեխա կա

31 բնակավայրեր հայտնվել են աղետի գոտում, ավելի քան 3,7 հազար տուն ջրի տակ են մնացել։ Վերջին տվյալների համաձայն՝ ջրհեղեղի հետևանքով հինգ մարդ է մահացել, 112-ը հիվանդանոց են տեղափոխվել։

Տուժածների համար հումանիտար օգնություն է հավաքվում, իսկ աղետի գոտի պետական նյութական պաշարից բեռ է հասցվել։

Նախագահը հանձնարարել է սկսել փոխհատուցումներ վճարել տուժածներին։ Նա հանձնարարել է նաև աղեղի հետևանքների վերացման կառավարական հանձնաժողով ստեղծել։ Հուլիսի 3-ին Վլադիմիր Պուտինը լսելու է հանձնաժողովի զեկույցը։