Ալեն Սիմոնյանը զրուցում է ռոբոտի հետ, որը նրան «Красавчик» է ասում. տեսանյութ

Ալեն Սիմոնյանը մի քանի հարց է տվել ռոբոտին, որոնցից մեկն էլ վերաբերել է կնոջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մի շարք հարցերի պատասխաններ է իմացել` շփվելով ռոբոտի հետ։ Սիմոնյանը Facebook սոցիալական կայքի իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչ հարցեր է ուղղել ռոբոտին։

«Շփվեցինք ռոբոտի հետ, ինձ Красавчик էր ասում»,- տեսանյութին կից գրել է Սիմոնյանը:

Պատգամավորը հետաքրքրվում է, թե քանի տարեկան է ռոբոտը, ինչին ի պատասխան ռոբոտն ասում է, որ ինքը շատ երիտասարդ է և նոր-նոր սկսում է կյանքը:

Հարցին, թե որքա՞ն են ապրում մարդիկ, ռոբոտը հետաքրքիր ու հումորային պատասխան է տալիս. «Մարդիկ, կարծես, չեն բողոքում»:

Սիմոնյանը հետաքրքրվում է` ի՞նչ է ցանկանում կինը։ Ռոբոտը պատասխանում է. «Սիրունիկ, գիտնականները վերջապես պարզել են` ինչ է ցանկանում կինը, բայց կանայք արդեն մտափոխվել են»:

Ի դեպ, Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով է Մոսկվայում։ Նա մեկնել է Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու: