ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Ժամեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում:
Երևանի Այգեստան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկը ահազանգով մեկնած շտապօգնության խումբն արձանագրել է, որ 71-ամյա տղամարդը մահացել է:
Նա բարձրացել էր իր ավտոտնակի տանիք, որտեղից անզգուշաբար վայր էր ընկել՝ ստանալով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Հարևաններն օգնության էին հասել, ահազանգել շտապօգնություն, բայց տղամարդու կյանքը փրկել հնարավոր չի եղել: