Ուժեղ կարկուտ Մարտունիում. գյուղացիները մեծ վնաս են կրել. տեսանյութ, լուսանկարներ

Կարկուտը մեծ վնաս է հասցրել տնտեսություններին։ Ամենից շատ տուժել են պտղատու ծառերն ու տնկիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 Հունիս — Sputnik. Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ուժեղ կարկուտ է տեղացել երեկ` հունիսի 27-ին։ Այն մեծ վնաս է հասցրել գյուղացիական տնտեսություններին։ Տուժել են ցանքատարածությունները, պտղատու այգիներն ու տնկիները։

Իսկ ուժեղ քամին տապալել է մի քանի ծառ, ինչի հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հորդառատ անձրևն ու կարկուտը քաղաքի փողոցներն անանցանելի գետերի վերածել։

Ուժեղ կարկուտ Մարտունիում. գյուղացիները մեծ վնաս են կրել. տեսանյութ, լուսանկարներ