Թրամփը Պուտինին խնդրել է այս անգամ չմիջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

Ճապոնիայի Օսակա քաղաքում G20-ի՝ «Մեծ քասանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացել է Պուտինի –Թրամփ հանդիպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս իր գործընկեր Վլադիմիր Պուտինին խնդրել է այս անգամ չմիջամտել Ամերիկայի նախագահական ընտրություններին։

Այս մասին նա ասել է Ճապոնիայի Օսակա քաղաքում G20-ի՝ «Մեծ քասանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացած Թրամփ–Պուտին հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. նախատեսված է Փաշինյան–Պուտին հանդիպում

Հանդիպումից առաջ լրագրողները հարցրել են ԱՄՆ նախագահին` արդյո՞ք պատրաստվում է նման առաջարկով դիմել Վլադիմիր Պուտինին։ «Իհարկե»,–արձագանքել է Թրամփն ու դիմել ՌԴ նախագահին։

Երկու երկրների նախագահների հանդիպումն արդեն ավարտվել է։ Այն տևել է 1 ժամ, 20 րոպե։

Financial Times պարբերականին տված հարցազրույցում Պուտինն իր ամերիկացի պաշտոնակցի հետ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու հույս է հայտնել:

Թրամփն անբասիր է. Հատուկ դատախազը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահի գործարքի ապացույցներ չի գտել

Ճապոնիա մեկնելուց առաջ Թրամփն իր հերթին հայտնել էր լրագրողներին, որ Պուտինի հետ լավ զրույց է ակնկալում:

Հիշեցնենք, որ G20-ի գագաթնաժողովը հունիսի 28-29-ն է: «Մեծ քսանյակի» ավանդական անդամներից բացի, միջոցառմանը կմասնակցեն Իսպանիայի, Սինգապուրի, Թաիլանդի, Եգիպտոսի, Սենեգալի, Չիլիի, Վիետնամի և Նիդեռլանդների պատվիրակությունները: