Տավուշում արշալույսները խաղաղ չէին քրեական հեղինակությունների համար. տեսանյութ

Իրավապահ մարմիններ պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարել քրեական հեղինակությունների հետ, իսկ կարգազանց վարորդների մեքենաներն էլ տեղափոխել են հատուկ տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը Տավուշի մարզում ուժեղացված ծառայություն է իրականացրել և բերման ենթարկել մարզում ապրող քրեական հեղինակություններին Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ոստիկանությունը զբաղվում է տրանսվիստիտների կռվի դեպքով. տեսանյութ

Ըստ հաղորդագրության՝ ծառայությունն իրականացվել է հունիսի 21-ին և 22-ին, սակայն ոստիկանությունը լուրը հայտնում է այսօր:

«Մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների փաստերով պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 12 տրանսպորտային միջոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

143 խախտում, 14 ավտոմեքենա՝ տուգանային հրապարակ. ոստիկանության գործողությունները Լոռիում

Կարգազանց վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։

Իրավապահ մարմինները նաև կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հնարավոր հանցագործությունների կանխման նկատառումներով: Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք: Նրանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

Ոստիկանները 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են իրականացրել