ՌԱԴԻՈ

Սարգսյան. «ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները կարևոր են համաշխարհային գործընթացների տեսանկյունից»

Սուրեն Սարգսյանը կարծում է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի տեսանկյունից Թրամփ-Պուտին հանդիպումը շատ կարևոր է:
Sputnik
Սարգսյան. «ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները կարևոր են համաշխարհային գործընթացների տեսանկյունից»

Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով Օսակայում անցկացվող G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թրամփ-Պուտին հանդիպմանը, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծիք է հայտնում, որ այն շատ կարևոր է ներկայում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի տեսանկյունից։

«Վստահ եմ՝ Թրամփը պատրաստ է խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները». Սարգսյան

«ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկու երկրների, այլև համաշխարհային քաղաքական գործընթացների տեսանկյունից»,-կարծում է Սարգսյանը։

Ըստ միջազգայնագետի՝ երբ Վաշինգտոնն ու Մոսկվան մրցակցում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում ազդեցությունների տարածման համար, դա բավականին կոշտ և շատ հաճախ նաև ագրեսիվ մրցակցություն է։

«Այդ առումով չափազանց կարևոր է, որ այս երկու գերտերությունները կարողանան գալ ընդհանուր հայտարարի՝ ամենատարբեր հարցերի շուրջ, որովհետև դրանով իսկ հնարավոր է լինում մեղմել շատ ճգնաժամային իրավիճակներ՝ աշխարհի տարբեր անկյուններում»,-ասում է Սուրեն Սարգսյանը։

Նրա կարծիքով, եթե կողմերը գոհ են հանդիպման արդյունքներից, ապա համաշխարհային հանրությունը ևս պետք է գոհ լինի դրանցից։