ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Գործարար Արթուր Ասատրյանի (ավելի հայտնի է որպես Դոն Պիպո) գործը դատարան է ուղարկվել։ Այս լուրը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։
Ասատրյանին կասկածում են առողջության համար վտանգ ներկայացնող բռնություն գործադրելով նախնական պայմանավորվածությամբ երեք անձի առևանգման, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեջ։
«Երեք անձի առևանգման գործը ծանրացուցիչ հանգամանքների առկայությամբ քննվում է առանձին վարույթում և ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան», – նշեց Խաչատրյանը։
«Ես հանցանք չեմ գործել, ինձ էին ուզում սպանել». դոն Պիպո. «Ժողովուրդ»
Հիշեցնենք, որ Ասատրյանին ձերբակալել են հունիսի 16-ին` Հայաստան վերադառնալուց որոշ ժամանակ անց։
Սեպտեմբերին նրա նկատմամբ կիրառած խափանման միջոցը (կալանք) փոխել էին և գրավի դիմաց ազատ արձակել։
Ասատրյանն իր մեղքը չի ընդունում։