«Բանակ 2019»–ը Երևանում. հանդիսատեսը դիտարժան շոու տեսավ Երևանում

Երևանի «Էրեբունի» ռուսական ավիակայանը դռները բացեց դիտարժան ավիաշոուի սիրահարների, ինչպես նաև նրանց համար, ովքեր ուզում էին ծանոթանալ ավիացիոն տեխնիկայի և սպառազինության նմուշներին։
Sputnik

«Էրեբունի» ավիակայանի այցելուներն այսօր հնարավորություն ունեցան ծանոթանալու սպառազինության ժամանակակից և պատմական նմուշներին, ռազմական և հատուկ տեխնիկային, զորքերի հանդերձանքին։

Դիտարժան ավիաշոու, ռազմատեխնիկայի նոր նմուշներ. «Էրեբունի» ավիակայանում տոն էր

Տոնի մասնակիցները դիտեցին ավիաշոուն, որի ժամանակ իրականացվեցին ՄիԳ-29 կործանիչների և բանակային ավիացիայի Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների ցուցադրական թռիչքները։ Կործանիչների օդաչուները բարձրագույն պիլոտաժի հնարքներ ցուցադրեցին։ Ի դեպ, կործանիչներից մեկի ղեկին էր ավիակայանի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը։

ՀՀ-ի հետ հարաբերություններն ամրապնդված են մարտական եղբայրությամբ. դեսպանը պարգև է հանձնել

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիակայանը ձևավորվել է 1995 թվականին: 1998 թվականի նոյեմբերին ՌԴ-ից ավիակայան են տեղափոխվել ՄիԳ-29 կործանիչները։ 2001 թվականի հուլիսին «Էրեբունիում» ստեղծվել է ավիակայան, որը դարձել է Գյումրիում տեղակայված 102 ռազմակայանի օդային բաղադրիչը։

2013 թվականի վերջին ավիակայանի կազմում ընդգրկվել է ուղղաթիռային էսկադրիլիան։ Ավելի ուշ ՌԴ–ից այստեղ են տեղափոխվել հարվածային Մի-24Պ–ներն ու ռազմատրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռները։

Անօդաչուներ, ինքնաթիռներ, տանկեր. Ռուսաստանում մեկնարկել է «Բանակ-2019» ֆորումը