Առաջատար ՏՏ նախագծեր և ստարտափեր. Հայաստանի և Ինդոնեզիայի համագործակցությունը

Երկրները նախատեսում են գիտատեխնոլոգիական փոխներգործության համար բարենպաստ միջավայր ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Երևանն ու Ջակարտան այսուհետ համագործակցելու են գիտության ու տեխնոլոգիաների ոլորտներում։

Առաջատար ՏՏ նախագծեր և ստարտափեր. Հայաստանի և Ինդոնեզիայի համագործակցությունը

Այսօր Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանն ու Ինդոնեզիայի հետազոտությունների, տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության նախարարության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Պատդոնո Սուվինյոն Տեխնոլոգիական բիզնես–ինկուբատորների ու գիտատեխնոլոգիական պարկերի հարցերում համագործակցության համաձայնագիր են կնքել։

«Ես լավն եմ, եկեք խաղանք». ֆրանսահայը Գյումրիում ստարտափ է բացել գեյմեր երեխաների համար

«Համագործակցության մասին համաձայնագրի նպատակն է ստեղծվել այնպիսի միջավայր, որտեղ երկու երկրների գիտատեխնիկական փոխներգործություն կկատարվի», – ասաց Անափիոսյանը։

Առաջատար ՏՏ նախագծեր և ստարտափեր. Հայաստանի և Ինդոնեզիայի համագործակցությունը

Նրա խոսքով` ինդոնեզիացիների հետ համագործակցության գործընկերը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) է։

Sputnik Արմենիայի թղթակցի հարցին` ինչու՞ է նման համաձայնագիր կնքվել հենց Ինդոնեզիայի հետ, փոխնախարարը պարզաբանեց, որ նախաձեռնող FAST հիմնադրամի նախընտրությունն է։

«Հիմնադրամն աշխատում է տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի, նաև նոր ստարտափերի զարգացման հետաքրքիր ծրագրերի վրա։ Ինդոնեզիան էլ է նույն ճանապարհով գնում։ Գործընկերների միանման նպատակների դեպքում, հնարավոր է, որ երկրները կարողանան առաջընթացի հասնել», – նշեց Անափիոսյանը։

FAST –ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանն իր հերթին կարևորեց երկու երկրների համագործակցությունը։ Նրա խոսքով` փոխներգործության համար երկու մեծ ոլորտ կա. մի կողմից` գիտությունն ու տեխնոլոգիաները, մյուս կողմից` ստարտափերն ու ինկուբատորները։

Ինչպես հասցնել ամեն ինչ. գյումրեցի ուսանողը ստարտափ է բացել և ռոբոտատեխնիկա է սովորեցնում

«Համաձայնագրի կնքումն առաջին քայլն է երկու երկրների հարաբերությունները հարթելու ճանապարհին, մասնավորապես, գիտության ոլորտում, ու ոչ միայն», – ասաց Օրուջյանը։

Նա ավելացրեց, որ հնարավոր է համագործակցել նաև արտադրության կամ «խելացի» գյուղատնտեսական տնտեսության ուղղությամբ։

Իսկ Ինդոնեզիայի ներկայացուցիչ Պատդոնո Սուվինյոն նշեց, որ բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցելու հնարավորությունը։

Նրա խոսքով` երկրները կարող են սովորել իրարից։ Նա վստահ է, որ համաձայնագիրը թղթի վրա չի մնա, այլ գործնականում կիրագործվի։

Առաջատար ՏՏ նախագծեր և ստարտափեր. Հայաստանի և Ինդոնեզիայի համագործակցությունը

Նշենք` համաձայնագրի կնքման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Ինդոնեզիայի դեսպան (նստավայրը Կիևում է) Յուդդի Քրիսնանդին։