ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Դատական համակարգում վեթինգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների մշակումը կառավարությունում նոր է մեկնարկում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Վեթինգի մասով ես հայեցակարգ և հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների ծրագիր չեմ տեսել և չկա։ Կա կարգապահական նոր հիմքեր սահմանելու ցանկություն և այդ նոր հիմքերով պետք է զբաղվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որից հետո այն կքննարկվի ԲԴԽ–ում»,– ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է վեթինգին, դրան նվիրված նախագիծ առաջիկայում ևս լինելու է, բայց դրա նույնիսկ հայեցակարգային մոտեցումներն այս պահին անհայտ են։
Հիշեցնենք` մայիսի 19–ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի վաղ առավոտից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը, ինչն էլ կյանքի կոչվեց։ Իսկ կեսօրին հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի դատական համակարգի բարեփոխմամբ։ Վարչապետը հայտարարեց, որ բոլոր դատավորների նկատմամբ պետք է «վեթինգ» իրականացվի։
«Վեթինգով-բանով…». Նստե՛ք, դատավոր դատողներն են գալիս, ո՞վ է վճարելու այս մեղեդու համար
ՀՀ վարչապետը դատավորների «վեթինգի» հարցը բարձրացրեց, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախկին և ներկայիս նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորությամբ ազատվեց կալանքից։
Հայաստանում Ֆուկույամանե՞ր են հայտնվել. ուր է երկրին տանում անցումային արդարադատությունը
ՀՀ օմբուդսմենը, Փաստաբանների պալատն ու Բարձրագույն դատական խորհուրդը հորդորեցին չմիջամտել դատական իշխանության աշխատանքին։ Հետագայում ԲԴԽ նախագահն ու կառույցի մի քանի անդամներ հրաժարականի դիմումներ ներկայացրեցին ու ազատվեցին աշխատանքից։