Ռուսաստան-Հայաստան ուղղությամբ ավիատոմսերը կթանկանան. ո՞րն է պատճառը

Ավիատոմսերի թանկացումը կանդրադառնա ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և բոլոր մյուս ԱՊՀ երկրների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. «Աերոֆլոտը» հուլիսի 1-ից բարձրացնում է վառելիքային հավելավճարը։

Ինչու է «Ուրալյան ավիաուղիները» հետ կանչել Երևանի ուղղությամբ 9 թռիչքների թույլտվությունը

Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի միջև, ինչպես նաև դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Վրաստան չվերթների իրականացման համար վառելիքային տուրքը «էկոնոմ» դասի յուրաքանչյուր տեղի համար կաճի 15 մինչև 20 եվրո։

Ռուսաստանի տարածքով իրականացվող ներքին ավիաչվերթների համար թանկացումը կկազմի 3 եվրո։

Տուրքի բարձրացման պատճառն ավիաընկերությունում բացատրում են Ռուսաստանում վառելիքի թանկացմամբ։ «Աերոֆլոտում» դրա հետ են կապում նաև ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընկերության արձանագրած վնասը։